Կիսապաշտպան Անդրիեն Ռաբյոն և պաշտպան Դայոտ Ուպամեկանոն վերադարձել են Ֆրանսիայի հավաքականի ընդհանուր խմբի մարզումներին: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել էր, որ Ռաբյոն ու Ուպամեկանոն կկարողանան խաղալ Կատարում ընթացող մրցաշարի եզրափակիչում։
Ֆրանսիան կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին, ԱԱ-2022-ի եզրափակիչում կհանդիպի Արգենտինայի հետ։ «Լուսայլ» մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի 19:00-ին (Երևանի ժամանակով):