Բրազիլական «Պաուլոյի» վինգեր Էնտոնին տեղափոխվեց «Այաքս», հաղորդում է O Globo-ն:
19-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել նիդեռլանդական ակումբի հետ:
Նշվում է, որ Էնտոնիի տրանսֆերի դիմաց «Այաքսը» վճարել է 15 միլիոն եվրո, որը կարող է հասնել 21 միլիոնի (բոնուսների շնորհիվ):
Հավելենք, որ Բրազիլիայի այս առաջնությունում Էնտոնին մասնակցել է 32 հանդիպման և դարձել 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: