Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Էնտոնին հայտնվել է մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են մասնավորապես «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան», «Բավարիան» և «Մոնակոն»։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Էնտոնին մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։