UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, որ ատում է ֆուտբոլը և այն համարում է աշխարհի ամենաանիմաստ մարզաձևը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Տանել չեմ կարողանում ֆուտբոլը, կարծում եմ, որ սա աշխարհի ամենաանիմաստ սպորտն է։ Դուք պարզապես վազում եք և հարվածում գնդակին:
Այսքան մեծ դարպասներով խաղ եք խաղում, և հաշիվը կարող է լինել մինչև 3:1:
Հոկեյում, տղաները չմուշկներով են խաղում, այնպես չէ՞: Ծուռ փայտերով են խաղում, որով պետք է տափօղակը ուղարկեն դարպասապահի չափ ցանցի մեջ։ Այ սա այն սպորտն է, որտեղ հաշիվը պետք է լինի 3-1»,- ասել է Ուայթը Calgary Sun-ին տված հարցազրույցում։