Շվեդ հայտնի մարզիչ Սվեն-Գորան Էրիկսոնը վերադարձել է մարզչական գործունեության։
Անգլիայի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է «Կարլշտադ» ակումբը, որը հանդես է գալիս շվեդական երրորդ լիգայում։
Սա առաջին առաջարկն է, որը նա ստացել է չորս տարվա ընթացքում՝ Ֆիլիպինների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ոչ երկար աշխատելուց հետո:
Նախկինում, բացի Անգլիայի հավաքականից, Սվեն-Գորանը ակտիվ գործունեություն է ծավալել իտալական ֆուտբոլում՝ մարզելով «Ռոման», «Ֆիորենտինան», «Սամպդորիան» և «Լացիոն»։