Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկություն է հայտնել ֆուտբոլային հանդիպում անցկացնել աշխարհի բոլոր աստղերի մասնակցությամբ։
«Ես երազանք ունեմ: Ես պատրաստվում եմ այն իրականացնել: Մենք պետք է մարդկանց համախմբենք: Ես ուզում եմ կազմակերպել արշավ, որը կոչվում է One World: Դա կլինի բոլոր աստղերի հանդիպում լավագույն խաղացողների, լավագույն երգիչների և դերասանների հետ:
Կհրավիրվեն երեք խաղացողներ՝ Նեյմար, (Լիոնել) Մեսսին, (Կրիշտիանու) Ռոնալդուն, նրանք ունեն միլիարդավոր հետևորդներ սոցիալական ցանցերում, ավելի շատ, քան երկրի ցանկացած նախագահ, նրանք կարող են փոխանցել միասնության ուղերձը, տալ ճիշտ ազդանշան։
Ռուսաստանից և Հյուսիսային Կորեայից խաղացողներ կհրավիրվե՞ն։ Հավաքենք բոլորին միասին: Խաղաղություն և սեր.․․ Ես խոսում եմ այս երազանքի մասին:
Ես դա ունեմ իմ սրտում, իմ ԴՆԹ-ում: Ես նման արժեքներ ունեմ իմ ծնողներից և իմ երկրի ղեկավարներից… Չեմ ուզում ամբարտավան թվալ, բայց ամբողջ խնդիրը մեր շփման մեջ է։ Կատարի ավանդույթն այն է, որ եթե մենք լավ բան ենք անում, չենք խոսում դրա մասին: Մենք պետք է ասենք ճշմարտությունը։ Կատարի ժողովրդի մշակույթը շատ բարեկամական է։ Մենք օգնում ենք մարդկանց»,- ասել է Ալ-Խելաիֆին The Times-ին: