Մայքլ Բիլը նշանակվել է «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ ։ Շոտլանդական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է 4 տարով։
«Ռեյնջերսի» մարզչական շտաբին միանում են նաև Նիլ Բանֆիլդը, Հարի Ուոթլինգը և Դեմիան Մետյուն:
Թիմն իր առաջին պաշտոնական հանդիպումը Բիլի գլխավորությամբ կանցկացնի դեկտեմբերի 15-ին՝ «Հիբերնիանի» հետ:
42-ամյա մասնագետը շոտլանդական ակումբ է տեղափոխվել «Քուինս Պարկ Ռեյնջերսից», որը գլխավորում էր նախորդ ամառվանից։