Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Խորվաթիայի հավաքականի հետ սպասվող հանդիպման մասին.
«Մենք գիտենք, որ Խորվաթիան հիանալի թիմ է, նրանք տաղանդավոր խաղացողներ ունեն, որոնք շատ կազմակերպված են: Նրանք լավ են հակագրոհներում, խորվաթները գործնականում թերություն չունեն։
Դա նման կլինի եզրափակչի։»,- Կուրտուայի խոսքն է մեջբերել Goal-ը։
ԱԱ 2022-ի խմբային փուլի երրորդ տուրում Բելգիան կմրցի Խորվաթիայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։