«Սելթիկը» հետաքրքրված է «Մոնրեալի» պաշտպան Ալիստեր Ջոնսթոնի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ շոտլանդական ակումբի ղեկավարությունն արդեն բանակցությունների մեջ է մտել հնարավոր տրանսֆերի շուրջ։ Այս մրցաշրջանում MLS-ում պաշտպանը անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կանադական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ավարտը։ Ջոնսթոնի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի կողմից գնահատվում է 6 մլն եվրո:
Հիշեցնենք, որ այս պահին Ջոնսթոնը պաշտպանում է Կանադայի հավաքականի գույները Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում։