Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին վերագտել է իր հոգեկան հանգստությունը․ նա հաշտվել է կնոջ՝ արգենտինացի մոդել Վանդա Նարայի հետ։
Նախկինում նրանք մոտ էին ամուսնալուծության, Մաուրոն նույնիսկ հրաժարվել էր Վանդայի հետ համագործակցությունից․ վերջինս նրա գործակալն էր։
Սակայն այժմ Իկարդին մի քանի նոր լուսանկար է հրապարակել՝ դրանք մակագրելով փիլիսոփայական տեքստով։
«Ոչ, նա պարզապես իմ կյանքի տիկինը չէ, նա իմ կյանքն է՝ վերածված կնոջ։ Իսկ Դիսնեյի մուլտֆիլմերն ունեն երկրորդ սերիա։ Ես սիրում եմ քեզ»,- գրել է արգենտինացի ֆուտբոլիստը։