Իսպանիայի Ժիրոնա քաղաքում ընկերական հանդիպում է կայացել Մեքսիկայի եւ Շվեդիայի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվել է Շվեդիայի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հաղթող թիմի կազմում գոլեր խփեցին Մարկուս Ռոդենն ու Մատիաս Սվանբերգը։ Մեքսիկացիների կազմում միակ գնդակն իր ակտիվում գրանցեց Ալեքսիս Վեգան:
Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում Մեքսիկայի հավաքականը նույն խմբում կխաղա Արգենտինայի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի հետ։ Շվեդիան չկարողացավ նվաճել ԱԱ-2022-ի ուղեգիր՝ փլեյ-օֆֆի մրցաշարում պարտվելով Լեհաստանին։