ՖԻՖԱ-ն նոյեմբերի 16-ին պաշտոնական կայքում հաստատել է, որ Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վերաբերյալ նախնական 3 հայտ է ստացել։
Եվրոպայի 2028 թվականի առաջնության կազմակերպան միասնական հայտ են ներկայացրել Անգլիան, Հյուսիսային Իռլանդիան, Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը։
Թուրքիան դիմել է Եվրո-2028-ի կամ 2032-ի համար, իսկ Իտալիան՝ միայն Եվրո-2032-ի։
Եվրոպայի առաջնության անցկացման վայրի ընտրությունները կկայանան 2023-ի սեպտեմբերին։
Հիշեցնենք՝ Եվրո-2024-ը կընդունի Գերմանիան։