Կայացավ Ղազախստանի ֆուտբոլի Գավաթի 2022 թվականի եզրափակիչ հանդիպումը։ Աստանայում գավաթը վիճարկեցին «Ակժայիկը» և «Օրդաբասին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 4-4։ «Ակժայիկի» կազմում գոլերից մեկը խփեց Զավեն Բադոյանը։
«Օրդաբասին» լրացուցիչ ժամանակում կարողացավ կորզել հաղթանակը՝ 5-4։ Հաղթական գնդակը գրանցվեց 11 մետրանոցից։
Արդյունավետ հանդիպումն ավարտվեց «Օրդաբասիի» օգտին և ակումբը երկրորդ անգամ նվաճեց այս գավաթն իր պատմության մեջ՝ ապահովելով մասնակցությունը եվրագավաթներում 2023/24 մրցաշրջանում։