«Բարսելոնայի» և «Ռեալի» ղեկավարությունը հրաժարվել են «Էլ Կլասիկոյի» անցկացումը տեղափոխվել Մադրիդ: Լա Լիգան առաջարկել էր հոկտեմբերի 24-ին «Նոու Կամպում» կայանալիք խաղն անցկացնել Մադրիդում՝ այդ օրը Բարսելոնայում սպասվելիք քաղաքական ակցիաների պատճառով:
Marca-ն հայտնում է, որ իսպանական երկու ակումբներն էլ դեմ են արտահայտվել այս առաջարկին:
Պրիմերայում անհանգստացած են, որ Բարսելոնայում տիրող անհանգիստ մթնոլորտը կարող է բացասական անդրադառնալ նման կարևոր խաղի անցկացման վրա: Ակցիաների պատճառով «Բարսելոնան» արդեն որոշ բարդություններ ունեցել է:
Պրիմերայի հերթական տուրի՝ «Էյբարի» հետ խաղին կատալոնացիները, հավանաբար, կմեկնեն ավտոբուսով: Բողոքի ցույցերը քաղաքում խցանումներ են առաջացնում, այդ իսկ պատճառով «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն կարողանա հասնել օդանավակայան:
Ավելի վաղ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ստիպված էր եղել օդանավակայանից ոտքով ուղևորվել քաղաք: