«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ սպասվող դիմակայության մասին։
«Իհարկե, մենք գիտենք, թե ինչպիսին է ՊՍԺ-ն վերջին տարիներին: Նրանց դեմ երկու-երեք անգամ խաղացել ենք։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասում։ Սա 1/8 եզրափակիչ փուլի ամենասովորական մրցակիցը չէ։ Մենք դիտել ենք նրանց հանդիպումները Լիգա 1-ում, հետևել նրանց հարձակողական եռյակին: Ֆուտբոլասերների համար այս հանդիպումը կարևորագույն իրադարձություն է: Ափսոս, որ երկու թիմերից մեկը դուրս է մնալու Չեմպիոնների լիգայից։ Ե՛վ ՊՍԺ-ն, և՛ «Բավարիան» ձգտում են հաղթել այս մրցաշարում: Երկրպագուները կարող են անհամբեր սպասել երկու հիանալի հանդիպման: Վստահ եմ, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ»,- ասել է Մյուլերը ակումբի սոցցանցում տված հարցազրույցում։
Առաջին խաղը կկայանա Ֆրանսիայում՝ 2023 թվականի փետրվարի 14-ին, պատասխան հանդիպումը կանցկացվի Գերմանիայում՝ մարտի 8-ին։