«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանության մասին։ Միլանյան թիմի մրցակիցը Լոնդոնի «Տոտենհեմն» է։
««Տոտենհեմի» հետ երկու դժվար խաղ ունենք։ Այն ուժեղ թիմ է, բացի դրանից, լոնդոնցիների մարզիչը մեզ լավ է ճանաչում։ Սա մեծ մարտահրավեր է, ուզում ենք վստահ խաղալ։
Իդեալական թիմեր չկան։ Մենք պետք է բարձր մակարդակ դրսևորենք, ինչպես նաև խաղանք վստահությամբ, որ դուրս ենք գալու հաջորդ փուլ։ Պատմականորեն «Միլանը» վատ է խաղում անգլիական ակումբների հետ։ Մենք հնարավոր ամեն բան կանենք, որ կոտրենք այս տենդենցը։
Անտոնիո Կոնտեն գերազանց մարզիչ է, որը մեծ թվով մրցանակներ ունի։ Նրա թիմը շատ հավաք տեսք ունի, իսկ կազմում շատ աստղեր կան՝ Քեյնը, Պերիշիչը, Կուլուշևսկին»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Milan News-ը։