ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը մեկնեբանել է ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները․ փարիզյան թիմի մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է։
«Այս զույգը շատ է մոտիվացնում, գիտեմ, որ բոլոր խաղացողները 100%-ով կներդնեն ուժերը։ Հիանալի կլինի սկսել Փարիզում, իսկ պատասխան խաղն անցկացնել Մյունխենում՝ ցույց տալով այն որակը, որը մենք ունենք այս տարի։ Ամեն ինչին պիտի դրական նայել, հենց դրա շնորհիվ էլ մենք վստահ ենք մեզ վրա։ Հիանալի ժամանակ է «Բավարիայի» հետ խաղալու համար, քանի որ մենք մեզ շատ լավ ենք զգում։ Բայց այդպիսի խաղում ֆավորիտներ չկան։
Անձամբ ինձ համար «Բավարիայի» հետ խաղալը շատ մոտիվացնող է, քանի որ դա 2020-ի պարտված եզրափակչի համար վրեժ լուծելու հնարավորություն կարող է լինել, չնայած մեկ տարի անց հաղթեցինք նրանց 1/4-ում։ Դա հնարավորություն է աշխարհին ցույց տալու, որ մենք գերազանց մարզիչ ունենք, գերազանց ֆուտբոլիստներ և գեղեցիկ ֆուտբոլ, որն էլ հիմա խաղում ենք»,- Կամպուշի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։