ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով այս մրցաշարում խփել է 40 գոլ, հայտնում է Squawka-ն։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, հարձակվողը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում 23 տարեկան 10 ամսական 13 օրական հասակում գոլի հեղինակ է դարձել «Յուվենտուսի» դեմ խաղում։
Այս գնդակը նրա համար 40-րդն էր ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։
Մբապեն Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 19-րդն է։ Մրցաշարում գոլերի քանակով ռեկորդը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին (140 գոլ)։