«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր ակնկալիքներն է հայտնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից, որին ակումբը մասնակցելու իրավունք է ստացել խմբային փուլի 6-րդ տուրում «Զալցբուրգին» (4-0) հաղթելուց հետո։
«Կարևոր չէ, թե ում հետ կհանդիպենք, ամեն դեպքում դժվար խաղեր են լինելու։ Մենք Իտալիայի չեմպիոնն ենք, և պետք է մեր ֆուտբոլը ցուցադրենք՝ փորձելով հնարավորինս հեռուն գնալ։
Մենք ոչ մի բանից չպետք է վախենանք։ Այժմ մենք պետք է վերադառնանք Ա Սերիա, հնարավորինս մոտենանք «Նապոլիին», որը հիանալի է հանդես գալիս:
Չեմպիոնների լիգայում մենք պետք է հավակնոտ լինենք և ոչնչից չվախենանք։ Ում հետ էլ հանդիպենք, մենք կհավատանք մեր թիմի հաջողություններին»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։