Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին 2 գոլային փոխանցում է մնացել՝ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը կրկնելու համար։
ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի՝ ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» (2-1) դեմ խաղում արգենտինացու փոխանցումից հետո Կիլիան Մբապեն է դարձել գոլի հեղինակ։
Հիմա Մեսսիի ակտիվում 40 գոլային փոխանցում կա Չեմպիոնների լիգայում․ նա այս ցուցանիշով պատմության մեջ երկրորդն է։
Ռոնալդուն առաջատարն է՝ 42 գոլային փոխանցումով, սակայն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվողն այլևս չի կարողանա բարելավել իր վիճակագրությունը, քանի որ իր թիմի հետ հանդես է գալիս Եվրոպա լիգայում։
Երրորդ տեղում «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան է՝ 38 գոլային փոխանցմամբ։ 4-րդ տեղում Նեյմարն է՝ 33 գոլային փոխանցում։