Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները։
Նրանք են «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռեդ Բուլի» դեմ խաղում (4-0):
«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սելթիկի» (5-1) դեմ խաղում։
«Ռբ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Շախտյորի» դեմ խաղում (4-0)։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տոռեսը, որը դուբլ է ձևակերպել Պլզենի «Վիկտորիայի» (4-2) դեմ խաղում։