«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրանցել է ակումբի պատմության վատագույն արդյունքը՝ 6 խաղում վաստակելով ընդամենը 3 միավոր։
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը 6 խաղից 5-ում պարտվել է և միայն մեկ հաղթանակ է տարել՝ «Մաքքաբիի» նկատմամբ։ Վերջին՝ 6-րդ տուրում, թուրինցիները 1-2 հաշվով զիջել են ՊՍԺ-ին։
«Յուվենտուսը» և «Մաքքաբին» 3-ական միավոր ունեն, բայց թուրինցիները գոլերի ավելի լավ տարբերություն ունեն ՝ -4-ը -14-ի դեմ, այդ իսկ պատճառով «Յուվենտուսը» H խմբի 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Հաջորդ տարի «Յուվենտուսը» կխաղա Եվրոպա լիգայի անցումային խաղերում։