Ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրը, որի արդյունքներով հայտնի են դարձել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի բոլոր 16 մասնակիցները։
Խմբերից առաջին տեղով 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Նապոլին», «Պորտուն», «Բավարիան», «Տոտենհեմը», «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Բենֆիկան»։ Երկրորդ տեղով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Լիվերպուլը», «Բրյուգեն», «Ինտերը», «Այնտրախտը», «Միլանը», «ՌԲ Լայպցիգը», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ը։
Այսպիսով 1/8 եզրափակչում ամենաշատ ներկայացուցիչները կունենան Գերմանիան («Բավարիա», «Այնտարխտ-Ֆրանկֆուրտ» , «ՌԲ Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ») և Անգլիան («Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ»). Այս փուլում 3 ներկայացուցիչ կունենա Իտալիան («Նապոլի», «Ինտեր», «Միլան»), երկուսը՝ Պորտուգալիան («Բենֆիկա», «Պորտու»), մեկական ներկայացուցիչ էլ կունենան Իսպանիան, Բելգիան և Ֆրանսիան։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ 1/8 եզրափակչի խաղերը նախատեսված են փետրվարի 14/15/21/22 և մարտի 7/8/14/15։