«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլիի» դեմ հանդիպումը (2:0).
«Մենք խաղում էինք անհավանական ուժեղ թիմի դեմ: Մեր թիմը մոտեցավ ճիշտ տրամադրվածությամբ, իսկական պայքար մղեցինք՝ մրցակցին ազատ տարածություն չտալով։
Մենք գիտենք, թե որքան լավն է «Նապոլին»։ Բայց մեր նպատակն էր ցույց տալ «Լիվերպուլի» խաղացողների արձագանքը ԱՊԼ-ում «Լիդսից» շաբաթ օրը կրած պարտությանը, և դա հենց այն է, ինչ արեցինք»,- Կլոպին է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Նապոլին» և «Լիվերպուլը» A խմբում զբաղեցրին համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականները և նվաճեցին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը: Երրորդ տեղը բաժին հասավ «Այաքսին», որը հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։