«Պերուջայի» և Լեհաստանի հավաքականի վոլեյբոլիստ Վիլֆրեդո Լեոնը կորցրել է գիտակցությունը Իտալիայի Սուպերգավաթի՝ «Չիվիտանովայի» դեմ խաղի ժամանակ (3-2):
Միջադեպը տեղի է ունեցել հինգերորդ պարտիայում, երբ Լեոնը սայթաքել է և գլխի հետևի մասով հարվածել հատակին։ 29-ամյա վոլեյբոլիստը որոշ ժամանակ անշարժ պառկած էր։
Բժիշկները նրան ուշքի են բերել, որից հետո Լեոնը ինքնուրույն ոտքի է կանգնել ու մնացած խաղն անցկացրել պահեստայինների նստարանին։
Ավելի ուշ Լեոնի կինը սոցցանցերում հայտնել է, որ Վիլֆրեդոյին հիվանդանոց են ուղարկել՝ հետազոտություն անցնելու։