«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Ինտերին» (2:0) հաղթելուց հետո խոստովանել է, որ հանդիպման գլխավոր մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր մյունխենցիների դարպասին։
Դրվագներից մեկում սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել:
«Կարծում եմ, որ մեր դարպասին կարելի էր 11 մետրանոց նշանակել: Սակայն մրցավարը, ով հստակ տիրապետում է կանոններին, երկու րոպեից ավելի դիտեց տեսանյութի կրկնությունը և այլ որոշում կայացրեց»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ «Բավարիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ՝ հաղթելով մրցաշարի խմբային փուլի բոլոր հանդիպումներում։