ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպումից առաջ իր կարծիքն է հայտնել թուրինցիների անհաջող ելույթների վերաբերյալ։
Մասնավորապես, մասնագետը նշել է Եվրագավաթների այս խաղարկությունում «ծեր սենյորայի» անհաջող ելույթի պատճառները.
«Յուվենտուսի» ձախողման պատճառնե՞րը.․․ Կարծում եմ, որ նրանք բավարար խաղացողներ չունեին: Լուրջ դեր խաղացին Կիզայի ու Պոգբայի կորուստները։ Տարբեր իրավիճակներից կազմված շղթան թուլացրեց թիմին թե՛ տակտիկապես, թե՛ հոգեպես։ Չեմպիոնների լիգայում պետք է 110%-ով պատրաստ լինել, իսկ թուրինցիները հենց սկզբից սկսեցին խնդիրներ ունենալ»,- մեջբերում է մարզչին Football Italia-ն։
Թուրինում այսօր՝ նոյեմբերի 2-ին, կկայանա ՉԼ խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուս»-ՊՍԺ հանդիպումը։
























































