Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ թիմը օրինաչափորեն դուրս է մնացել եվրոպական մրցաշարերից:
«Այո, մենք իսկապես արժանի չէինք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալուն, ոչ էլ Եվրոպայի լիգա մտնելուն։
Ոչ մի բանի վրա հույս դնել չես կարող, եթե ամբողջ խմբային փուլում հաղթես միայն մեկ խաղում։ Այժմ մենք պետք է փակենք մեր բերանը և շատ աշխատենք»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով Movistar-ին։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ՝ վեցերորդ տուրի խաղում Մադրիդի «Ատլետիկոն» պարտվեց «Պորտուին» (1:2)։ «Ատլետիկոն» իր քառյակում զբաղեցրեց վերջին տեղը՝ չկարողանալով նույնիսկ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել։
























































