«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում (4:2) «Վիկտորիայի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Բարսան» զբաղեցրեց երրորդ տեղը C խմբում և նվաճեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր:
«Բացասական եմ գնահատում մեր թիմի արդյունքները ՉԼ-ում: Մենք կարող էինք փլեյ-օֆֆ դուրս գալ։ Սակայն այս փուլն ուներ իր պահերը, և մենք ռիսկի չդիմեցինք։ Դա արեցին «Բավարիան» և «Ինտերը»: Մենք չկարողացանք հաղթել Մյունխենում կամ Միլանում։
«Ես կասեի, որ մենք Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտներից ենք։ Սա լավ մրցաշար է, և «Բարսան» դրա համար պայքարելու թեկնածու է»,- Չավի AS-ի խոսքերն է մեջբերում