«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Շատ լավ և հագեցած հանդիպում էր: Այն խաղացողները, ովքեր նախկինում շատ ժամանակ չէին ստանում, իսկապես լավ էին գործում:
Վերջին տուրում շատ երիտասարդ թիմ խաղաց՝ Ռայանի, Շտանիի, Փոլի և Մաթիսի հետ:
Որպես մարզիչ՝ ես շատ ուրախ եմ տեսնել, որ փոփոխություններ կատարելիս որակը մնում է նույնը»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։