ՉԼ խմբային փուլի վերջին տուրում «Բավարիան» Մյունխենում 2:0 հաշվով հաղթեց «Ինտերին»: Գերմանական թիմի կազմում գոլ խփեցին Պավարն ու Չոիպո Մոտինգը:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին:
Խմբի մյուս խաղում «Բարսելոնան» 4:2 հաշով հաղթեց «Վիկտորիային»: Կատալոնյան թիմից երկու գոլ խփեց Տորրեսը, մեկական անգամ աքի ընկան Ալոնդոն ու Տորրեն:
Այսպիսով, խմբում առաջին տեղը գրավեց «Բավարիան»՝ 18 միավորով: «Ինտերը» 10 միավորով մնաց երկրորդ տեղում: «Բարսելոնան» 7 միավորով գրավեց երրորդ տեղն ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ Պլզենի «Վիկտորիան» առանց միավորի եզրափակեց աղյուսակը: