«Ինտերի» գլխավոր Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիայի» հետ սպասվող խաղի մասին։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։
«Այսօրվա հանդիպումը չի ազդի մեր՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու վրա, բայց գեղեցիկ մարզադաշտում Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ խաղալը լուրջ մարտահրավեր է: Մենք ցանկանում ենք խաղալ լուրջ և կազմակերպված, թեև հասկանում ենք, որ դժվար է լինելու, քանի որ մրցակիցը լավ և ուժեղ կազմ ունի»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Հիշեցնենք, որ այսօրվա մրցակիցներն արդեն երաշխավորել են տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում:
























































