«Մարսելի» երկրպագուները փորձել են խանգարել «Տոտենհեմի» ֆուտբոլիստների հանգստի ժամը։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մարսելը» կհյուրընկալի լոնդոնյան թիմին։
Գիշերը՝ 03։00-ին, ֆրանսիական ակումբի երկրպագուները հրավառություն են կազմակերպել այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ հանգրվանել է «Տոտենհեմի» անձնակազմը։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։