«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղի սպասելիքներով։
«Այս հանդիպումը չի ազդի մեր 1/8 եզրափակիչ դուրս գալու վրա, բայց գեղեցիկ մարզադաշտում Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ խաղալը լուրջ մարտահրավեր է: Մենք ցանկանում ենք խաղալ լուրջ և կազմակերպված, թեև հասկանում ենք, որ դժվար է լինելու, քանի որ մրցակիցը ուժեղ կազմ ունի»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտերը» վաստակել է 10 միավոր և C խմբում 2-րդն է, «Բավարիան» 15 միավորով առաջատարն է։
«Բավարիա» — «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 1-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: