Իտալիայի հավաքականը կարող է մասնակցել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությանը՝ փոխարինելով Թունիսի ընտրանուն։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՖԻՖԱ-ն կարող է հեռացնել Թունիսին աշխարհի առաջնությունից՝ երկրի կառավարության՝ ֆուտբոլային հարցերին միջամտելու համար։ Սա եղավ այն բանից հետո, երբ Թունիսին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Կամել Դեգիշը հայտարարեց, որ կարող է լուծարել երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։
Եթե Թունիսը հեռացվի, ապա նրան ԱԱ-2022-ում կարող է փոխարինել Իտալիայի ընտրանին՝ որպես ՖԻՖԱ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող հավաքական։
Թունիսի հավաքականն ԱԱ-2022-ում միևնույն խմբում է ընդգրկվել Դանիայի, Ավստրալիայի և Ֆրանսիայի հետ։