«Բարսելոնայի» և Կամերունի հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն կարծում է, որ կատալոնական ակումբում իր նախկին թիմակից, «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդ Թիերի Անրին՝ որպես ֆուտբոլիստ, իրենից թույլ է եղել։
«Կարծում եմ՝ նա Նիկոլյա Անելկայի մակարդակին չի եղել։ Թիերի Անրին լավն էր, բայց ես գիտեի խաղացողների․․․Ես ուրիշ խաղացողների էի նախընտրում։
Ամեն դեպքում, նա իմ մակարդակին չի եղել։ Երջանկություն կամ անհաջողություն էր, որ ես չեմ խաղացել Ֆրանսիայի հավաքականում։ Նրանք, ովքեր խաղացել են 70% ավելի են ունեցել։ Ոչ թե, որովհետև ուժեղ էին, այլ որովհետև Ֆրանսիան նրանց լավ էր վաճառում։ Նրանք նրանց վաչառում էին մեզ ու հասցնում մեր մակարդակին»,- Էտո՛Օ-ի խոսքերն է փոխանցում Foot Mercato-ն։