Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ասել է, որ առաջվա պես վստահում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարին։
«Ոչ մի քննարկում չի կարող լինել Էդենի՝ ազգային հավաքականում կարևորության հետ կապված՝ հաշվի առնելով նրա կարիերան ու փորձը։ Նա 2018-ի ամենաառանցքային խաղացողներից էր․ դա նույնպես կարևոր փորձ է։
Վերջին երկու տարիները հատկապես դժվար են եղել Էդենի համար։ Եվրոպայի առաջնությունում նա լրիվ առողջ էր, բայց օգտակար եղավ թիմի համար։ Մենք չպետք է թերագնահատենք այն, ինչ կարող է թարմություն բերել խաղին նրա կատարմամբ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում HLN-ն։