Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բազելը» ընդունել էր «Ժալգիրիսին» և չկարողացավ հաղթանակի հասնել։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Մինչև 18-րդ րոպեն տանտերերը հաղթում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն «Ժալգիրիսը» կարողացավ կրճատել, ապա հավասարեցնել հաշիվը։
Հիշեցնենք՝ զուգահեռաբար ընթացող խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Բրատիսլավայում 1-2 հաշվով զիջեց տեղի «Սլովանին»։
Այսպիսով, վերջին տուրից առաջ «Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով հայտնվեց 2-րդ տեղում, «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է այն։