«Նապոլին» հերթական անգամ համոզիչ կերպով գերազանցեց մրցակցին Չեմպիոնների լիգայի խաղում։
Խմբային փուլի հինգերորդ տուրի «Նապոլի»-«Ռեյնջերս» հանդիպումն ավարտվեց իտալական թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Հինգ տուրից հետո Լուչիանո Սպալետիի թիմը 15 միավորով և 20:4 գոլերի տարբերությամբ գլխավորում է քառյակը։
Squawka-ի տվյալներով՝ «Նապոլին» միայն երրորդ թիմն է, որը հինգ տուրից հետո հատել է 20 գոլի սահմանագիծը։ Նախկինում դա հաջողվել էր միայն ֆրանսիական ՊՍԺ-ին (2017/18 մրցաշրջանում) և Մյունխենի «Բավարիային» (2019/20 մրցաշրջանում)։
Վերջին տուրում «Նապոլին» արտագնա խաղում կխաղա «Լիվերպուլի» հետ։ Երկու թիմերն էլ արդեն երաշխավորել են իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին։
























































