ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ՉԼ շաբաթվա (խմբային փուլի 5-րդ տուրի) լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները։
Հաղթող է ճանաչվել «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին։ Իրանցին դուբլի հեղինակ էր դարձել «Բրյուգեի» հետ խաղում (4-0):
Քվեարկությունում նա առաջ է անցել Լիոնել Մեսսիից (ՊՍԺ), Ռաֆա Սիլվայից («Բենֆիկա») և Ջովանի Սիմեոնեից («Նապոլի»)։
























































