Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հաջողությունների մասին.
«Վիկտորիա Պիլսենին» (4:0) հաղթելուց հետո «ներաձուրիները» երաշխավորեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում՝ մրցաշարից դուրս թողնելով «Բարսելոնային»:
«Մենք ամենածանր խմբում էինք, բայց պատրաստ էինք պայքարել այս մակարդակով: Մեզ հաջողվեց գերազանցել բոլոր սպասելիքները, մեր ֆուտբոլիստներն արժանի են ծափահարության։
Այս նպատակին հասնելու համար մենք պետք է գործեինք սխրանք, և մենք դա արեցինք: Թիմն ամեն խաղում ավելի լավն էր դառնում, իսկ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը մեզ վստահություն ներշնչեց»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։