Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային» 3:0 հաշվով։
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայում չորրորդ հաղթանակը տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Opta-ի փոխանցմամբ՝ Նագելսմանը դարձել է առաջին մարզիչը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայի ավելի քան երեք խաղում կատալոնական ակումբի դեմ։ Նախկինում լավագույն արդյունքը պատկանում էր Ժոզե Մոուրինյուին (երեք հաղթանակ)։
Հարկ է նշել, որ «Բավարիան» Նագելսմանի գլխավորությամբ «Բարսելոնայի» հետ խաղերում ոչ մի գնդակ բաց չի թողել (3:0, 2:0, 3:0, 3:0): Նագելսմանը հաղթել է նաև «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր 11 հանդիպումներում։
Դեռ այս հանդիպումից առաջ «Բարսելոնան» կորցրեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները «Ինտերի»՝ «Վիկտորիայի» նկատմամբ տարած հաղթանակի պատճառով (4:0):
























































