«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է «Բավարիայից» կրած պարտությունը (0:3) և Չեմպիոնների լիգայից դուրս մնալը.
«Վիճակահանության ժամանակ մենք շատ բարդ խմբում էինք, և կարծես թե շատ բան մեր դեմ էր Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում:
Ֆուտբոլը դաժան է վարվել մեզ հետ։ Առաջ, դժվարին պահերին, մենք կռվեցինք, բայց ոչ այս անգամ։ Հոկտեմբերին մրցաշրջանը չի ավարտվում. առջևում դեռ շատ մրցանակներ կան, որոնց համար պետք է պայքարել: Մենք պետք է միասնական մնանք։
Չեմպիոնների լիգայից այսպես դուրս մնալը դաժան է, բայց եթե վերլուծես մեր նախորդ խաղերը, կտեսնես, որ մենք ավելիին էինք արժանի դրանցում»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնան» կշարունակի ելույթները Եվրոպա լիգայում։