Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Հայֆայի «Մաքքաբիի» դարպասը խփած գոլը (7:2), հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
35-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 19-րդ րոպեին, գտնվելով տուգանային հրապարակում, գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Մեսսին այս խաղում դարձավ դուբլի հեղինակ։
Տուրի լավագույն գոլի հեղինակին հավակնել են նաև Կայ Հավերցը (Չելսի), Ռաֆա Սիլվան (Բենֆիկա) և Մատեո Գենդուզին (Մարսել):