«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթներում տպավորիչ ցուցանիշ է գրանցել, որն աշխարհում միայն 4 ֆուտբոլիստի է հաջողվել:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղում խփած գոլի շնորհիվ Մխիթարյանն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք եվրագավաթներում գոլեր են խփել ամենամեծ թվով ակումբների կազմում:
Մխիթարյան, Իբրահիմովիչ, Ադրիեն Մուտյու, Ջոն Կարյու … այս 4 ֆուտբոլիստները եվրագավաթներում գոլեր են հեղինակել 7 տարբեր ակումբների կազմում:
«Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է վաստակել և C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ ապահովելով իր մասնակցությունը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում:
























































