Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է Պլզենի «Վիկտորիային» և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ գլխի հարվածով դառնալով գոլի հեղինակ:
«Որակավորվեցինք ՉԼ 1/8 եզրափակչին: Մենք շարունակում ենք առաջ գնալ»,- գրել է հայ ֆուտբոլիստը սոց.ցանցի իր էջերում՝ լուսանկար հրապարակելով երեկվա հանդիպումից:
«Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է վաստակել և C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ ապահովելով իր մասնակցությունը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: