Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Այաքսին»։
Մերսիսայդյան ակումբի կազմում 42-րդ րոպեին հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերի առավելությունը կրկնապատկեց Դարվին Նունյեսը։
3 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Հարվի Էլիոթը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Խմբի մյուս խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեյնջերսի» դարպասը։
11-րդ և 16-րդ րոպեներին աչքի ընկավ Ջիովանի Սիմեոնեն՝ դառնալով դուբլի հեղինակ։ «Նապոլիի» կազմում ևս մեկ գոլ խփեց Լեո Օստիգարդը՝ աչքի ընկնելով 80-րդ րոպեին։
«Նապոլին» 15 միավորով խմբում առաջին տեղում է։ «Լիվերպուլը» 12 միավորով երկրորդն է։ «Այաքսն» ունի 3 միավորով և երրորդ տեղում է։ «Ռեյնջերսը» միավոր չի վաստակել։