Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը անդրադարձել է «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» 4:0 հաշվով հաղթեց Պլզենի «Վիկտորիային» և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Բարսելոնան» կխաղա Եվրոպա լիգայում։
«Լավ է, որ «Ինտերի» խաղում ամեն ինչ պարզ է: Հիմա կարելի է կենտրոնանալ շախմատի, և «Բարսելոնայի»՝ Եվրոպայի լիգայում հայտնվելու վրա»,- խաղի ժամանակ գրել է «Ռեալին» աջակցող նորվեգացին թվիթերի իր էջում։
























































