Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ ընդունում է «Լիվերպուլին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23։00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Այաքս»․ Պասվեր, Տիմբեր, Ալվարես, Բլինդ, Սանչես, Կլասեն, Բերգյոս, Բերգվեյն,Տադիչ, Բրոբի։
«Լիվերպուլ»․ Ալիսոն, Ալեքսանդր-Առնոլդ, Գոմես, վան Դեյկ, Ռոբերտսոն, Ֆաբինյո, Հենդերսոն, Էլիոտ, Սալահ, Ֆիրմինո, Նունյես։
Հիշեցնենք՝ A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որը 12 միավոր է վաստակել 4 խաղում։ «Լիվերպուլի» ակտիվում 9 միավոր կա, «Այաքսի» ակտիվում՝ 3։ Աղյուսակը եզրափակում է «Ռեյնջերսը», որը 4 խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել։