Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղի նախօրեին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը գնահատել է կատալոնացիների՝ Եվրոպայի լիգա դուրս գալու հավանականությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար կատալոնացիները անպայման պետք է հաղթեն «Բավարիային», հակառակ դեպքում, եթե «Ինտերն» այսօրվա խաղում հաղթի «Վիկտորիային», ապա կապահովի տեղը փլեյ-օֆֆում։
«Մենք ցանկանում ենք շարունակել խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց եթե դա տեղի չունենա, մենք առյուծների պես կպայքարենք Եվրոպա լիգայում հաղթանակի համար։ Եթե մենք դուրս չգանք փլեյ-օֆֆ, ապա չպետք է կորցնենք վստահությունը: Պետք է ցույց տանք, որ ի վիճակի ենք մրցել «Բավարիայի» նման ակումբների հետ և հաղթել»,- ասել է Չավին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բարսելոնա» — «Բավարիա» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 26-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































